Դոնեցկի «Շախտյորի» հարձակվող Դավիդ Ներեսը պաշտոնապես տեղափոխվեց «Բենֆիկա»: Այս մասին հայտնում է պորտուգալական ակումբի մամուլի ծառայությունը։
25-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել լիսաբոնյան ակումբի հետ մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը։ Գործարքի արժեքը չի հաղորդվում։
Ներեսը «Շախտյորում» հանդես էր գալիս այս տարվա հունվարից և ոչ մի պաշտոնական հանդիպում չի անցկացրել ուկրաինական ակումբի կազմում։ Հարձակվողն իր ակտիվում 7 խաղ ունի Բրազիլիայի հավաքականի կազմում։