Տոնի Կրոսը հրաժարվել է քննարկել «Ռեալի» հետ պայմանագրի երկարաձգումը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը հրաժարվել է քննարկել «արքայական» ակումբի հետ պայմանագրի երկարաձգման հարցը։

Գերմանացին նախատեսում է խաղալ մինչև գործող համաձայնագրի ավարտը, որը լրանում է 2023 թվականին, որից հետո որոշում կկայացնի իր ապագայի վերաբերյալ, հայտնում է Sport.es-ը։

32-ամյա կիսապաշտպանը «Ռեալում» հանդես է գալիս 2014 թվականից և թիմի հետ 17 տիտղոս է նվաճել։