Պաշտոնական. «Չելսիի» տնօրենների խորհրդի նախագահը լքեց պաշտոնը

«Չելսին» իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ հունիսի 30-ին Բրյուս Բաքը կլքի ակումբի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը:

76-ամյա ամերիկացին այս պաշտոնը զբաղեցնում է 2003 թվականից։ Այս ընթացքում «Չելսիի» տղամարդկանց թիմը նվաճել է 18 գլխավոր գավաթ (ավելի շատ, քան ցանկացած այլ անգլիական ակումբ)

Ակումբը նաև զգալիորեն ավելացրել է իր կոմերցիոն եկամուտները, ստեղծել է համաշխարհային կարգի մարզումային օբյեկտներ Քոբհեմում և ստեղծել լավագույն երիտասարդական ֆուտբոլային ակադեմիաներից մեկը: 2010 թվականին Բաքը, որպես հոգաբարձու և նախագահ, օգնեց ստեղծել «Չելսի» ֆուտբոլային ակումբի հիմնադրամը:

Բաքը կմնա լոնդոնյան ակումբում՝ որպես ավագ խորհրդական: