Ուկրաինայի հավաքականի պաշտպան Իլյա Զաբարնին, գուցե տեղափոխվի ԱՊԼ

Լոնդոնի «Թոթենհեմը» հետաքրքրված է Կիևի «Դինամոյի» և Ուկրաինայի հավաքականի պաշտպան Իլյա Զաբարնիի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Football.London-ը։

Աղբյուրի համաձայն՝ 19-ամյա ուկրաինացին ընդգրկված է այն ֆուտբոլիստների ցանկում, որոնց ակումբը ցանկանում է տեսնել իր շարքերում:

Բացի Զաբարնիից ակումբի, շորթ լիստում են նաև Գլայսոն Բրեմերը, Քրիստիան Էրիկսենը, Ռիշարլիսոնը և Ջեդ Սփենսը։

Զաբարնիի պայմանագիրը «Դինամոյի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։

Նախորդ մրցաշրջանում նա Կիևյան ակումբի կազմում անցկացրել է 23 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Պաշտպանը նաև 22 հանդիպում է անցկացրել Ուկրաինայի հիմնական հավաքականի կազմում։