Անդրեա Բելոտտին կարող է շարունակել կարիերան այլ ակումբում

Իտալիայի հավաքականի հարձակվող Անդրեա Բելոտտին կարող է կարիերան շարունակել «Մոնակոյում»:

RMC-ի տեղեկություններով՝ «մոնեգասկները» բանակցություններ են սկսել 28-ամյա հարձակվողի հետ, ում պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ավարտվում է հունիսի 30-ին։

Նշվում է, որ «Մոնակոն» իտալացուն առաջարկել է 4 տարվա պայմանագիր։

Բանակցությունները վերջնական փուլում են, գործարքը մոտ է ավարտին:

Անցած մրցաշրջանում Բելոտտին Ա Սերիայի 22 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ։