«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին «Բարսելոնայի» ղեկավարությանը խնդրել է համոզել հարձակվող Ուսման Դեմբելեին երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացի մասնագետն այն քչերից է ակումբում, ով վստահ է 25-ամյա հարձակվողի հետ հետագա համագործակցությունը շարունակելու անհրաժեշտության մեջ։
2021/22 մրցաշրջանում 25-ամյա ֆրանսիացին բոլոր մրցաշարերում կատալոնացիների կազմում անցկացրած 32 խաղում դարձել է 2 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։