«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» նոր առաջարկ է պատրաստում հոլանդացու տրանսֆերի համար։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական ակումբը հույս ունի, որ «Բարսելոնան» կիջեցնի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը։
Անցած մրցաշրջանում Դե Յոնգը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը կատալոնացիների հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։