«Բարսելոնան» պատրաստ է 50 մլն եվրո վճարել «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու համար՝ տեղեկացնում է AS-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ կատալոնական ակումբը համաձայնել է մյունխենյան ակումբի առաջադրած պայմաններին։
Ավելի վաղ Լևանդովսկին հայտարարել էր, որ ցանկանում է հեռանալ «Բավարիայից»։
2021/2022 մրցաշրջանում Լևանդովսկին «Բավարիայի» կազմում մասնակցել է 45 հանդիպման, որոնցում խփել է 48 գոլ, կատարել 6 արդյունավետ փոխանցում։