Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախկին կիսապաշտպան Իլզատ Ախմետովը կարիերան կշարունակի «Կրասնոդարում»։
Ինչպես հայտնում է «РБ Спорт»՝ 24-ամյա ֆուտբոլիստը 3 տարվա պայմանագիր կկնքի նոր ակումբի հետ։
Ախմետովը ԲԿՄԱ-ում հանդես է գալիս 2018 թվականից և նվաճել է Ռուսաստանի Սուպերգավաթը։ Նախորդ մրցաշրջանում բանակային ակումբը ՌՊԼ-ում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: