Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Գոնսալո Իգուաինը հիշել է մադրիդյան ակումբում իր առաջին օրերը։ Արգենտինացին «սերուցքայիններին» միացել է 2007 թվականին՝ «Ռիվեր Փլեյթից»:
«Ես 19 տարեկան էի, երբ հանդիպեցի Ռոբերտո Կառլոսին, և նա ջերմորեն ողջունեց ինձ: Նա Ռոնալդոյի, Բեքհեմի, Ռաուլի, Վան Նիստելռոյի, Կասիլյասի, Կանավարոյի հետ սիրով և անհավանական համեստությամբ էր վերաբերվում մեզ՝ երիտասարդներիս։ Այս անունները ես կարող եմ շարունակել և շարունակել:
Հիշելով բոլորին, ում հետ խաղացել եմ, ես փշաքաղվում եմ»,- 34-ամյա հարձակվողի խոսքերն է մեջբերում Marca-ն: