Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հայտնել է, որ Կիլիան Մբապպեն որոշ ժամանակ առաջ ցանկացել է հեռանալ ազգային հավաքականից։
«Մենք Կիլիանի հետ հանդիպել ենք Եվրո 2020-ի ավարտից հետո։ Նա կարծում էր, որ չիրացրած 11-մետրանոցից հետո ֆեդերացիան իրեն չի պաշտպանել սոցցանցերում քննադատությունից ու նեգատիվից։ Նա զայրացած էր ու այլևս չէր ցանկանում խաղալ Ֆրանսիայի հավաքականում։
Բայց, իհարկե, ամեն ինչ հարթվեց, քանի որ նա պարզապես հիասթափված էր պարտվելուց, Մբապպեն հաղթողի հոգեբանություն ունի։ Նա հիանալի տղա է ու ավելի թիմային ֆուտբոլիստ է, քան կարող է թվալ»,- ասել է նախագահը՝ JDD-ին տրված հարցազրույցում։