Ռոյ Քինը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային քաղաքականության մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռոյ Քինը արձագանքել է այն փաստին, որ թիմի մի շարք ֆուտբոլիստներ լքել են ակումբը հունիսի վերջին։

Հիշեցնենք, որ ակումբից հեռացել են Պոլ Պոգբան, Նեմանյա Մատիչը, Ջեսի Լինգարդը, Էդինսոն Կավանին և Խուան Մատան։

«Ակումբը ֆուտբոլիստներին հնարավորություն տվեց առաջ շարժվել, իսկ նոր մարզիչը տարված չէր նրանցով, ովքեր կարող էին մտքերով արդեն այլ վայրում լինել:

Կարելի է ամեն ինչ սկսել զրոյից, իսկ ղեկավարությունն անպայման միջոցներ կհատկացնի նոր տրանսֆերների համար»,- Ռոյի խոսքը մեջբերում է Mirror-ը։