Դրիս Մերտենս. «Ես դեռ չգիտեմ, թե որտեղ եմ խաղալու հաջորդ մրցաշրջանում»

«Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսը հայտնել է, որ ցանկանում է մնալ ակումբում:

«Ես դեռ չգիտեմ, թե որտեղ եմ խաղալու հաջորդ մրցաշրջանում. Բայց ես կցանկանայի մնալ «Նապոլիում», բայց ավելին ոչինչ ասել չեմ կարող։

Ակնկալում եմ կարիերաս շարունակել «Նապոլիում». Բայց դեռ առաջարկներ չեմ ստացել, ակումբից»,- Մերտենսի խոսքերն է մեջբերում HLN-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստով ակտիվորեն հետաքրքրված է «Ռոման»:

Նախորդ մրցաշրջանում Մերտենսը «Նապոլիի» կազմում անցկացրած 37 խաղում դարձել է 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հարձակվողի պայմանագիրը նեապոլիտանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։