«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը, ով շուտով կհեռանա ակումբից, հերքել է «Մալյորկա» իր հնարավոր տեղափոխության մասին լուրերը։
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ նա ընդունել է «Մալյորկայի» առաջարկը։ Ֆուտբոլիստը սոցցանցերում արձագանքել է այս տեղեկատվությանը՝ ավելացնելով ծիծաղը պատկերող էմոջի. «Սա անհեթեթություն է։ շնորհակալություն»,- գրել է Ալվեսը:
Հաղորդվում է, որ նա ցանկանում է մնալ Լա Լիգայում, որպեսզի ընդգրկվի Բրազիլիայի հավաքականի կազմում 2022 թվականի Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։
Անցած մրցաշրջանում պաշտպանը «Բարսելոնայի» կազմում 16 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: