ՊՍԺ-ի ղեկավարները խնդրանքով դիմել են Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորին

ՊՍԺ-ի ղեկավարները խնդրել է Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորին չերկարաձգել պայմանագիրը «Ռեալի» հետ և մտածել փարիզյան ակումբ տեղափոխվելու մասին։

Ֆուտբոլիստը շուտով կերկարաձգի պայմանագիրը մադրիդցիների հետ մինչև 2026 թվականը։

Ինչպես հայտնում է Marca-ն, ՊՍԺ-ն փորձել է եզրային հարձակվողին համոզել միանալ ՊՍԺ-ին:

Նոյեմբերից մարտ ընկած ժամանակահատվածում փարիզցիների ներկայացուցիչները բազմիցս կապ են հաստատել 21-ամյա բրազիլացու հետ։

Նախորդ մրցաշրջանում «Ռեալի» կազմում Վինիսիուսը բոլոր մրցաշարերում անցկացրած 52 խաղում խփել է 22 գոլ և կատարել 16 գոլային փոխանցում։

Հարձակվողի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։