«Մանչեսթեր Սիթին» շտապում է նոր պայմանագիր կնքել Ռոդրիի հետ

«Մանչեսթեր Սիթին» թիմի ֆուտբոլիստ Ռոդրիին նոր պայմանագիր կառաջարկի, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

«Քաղաքացիները» մտադիր են մինչև տարեվերջ նոր համաձայնագիր կնքել ֆուտբոլիստի հետ:

25-ամյա իսպանացու գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը:

Անցած մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 46 հանդիպում «Սիթիի» կազմում: