«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանը կիսվել է նոր մրցաշրջանի մեկնարկից ունեցած սպասելիքներով.
«Սա նոր մրցաշրջան է, նոր սկիզբ: Մենք բոլորս անհամբեր սպասում ենք նոր մարզչի հետ ծանոթանալուն:
Իհարկե, մենք ցանկանում ենք հաջողության հասնել, հաղթել յուրաքանչյուր խաղում, ուստի պետք է շատ լավ մարզվենք նոր մրցաշրջանին լավ պատրաստվելու համար»,- ասել է ֆրանսիացին:
Անցած մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցրել է 6-րդ տեղը Պրեմիեր Լիգայում։