Միկել Արտետա. «Ուրախ եմ, որ Էդին մնաց մեզ հետ. Նա մարմնավորում է լոնդոնյան ակումբի բոլոր արժեքները»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է իր թիմի ֆուտբոլիստ Էդի Նկետիայի՝ լոնդոնյան ակումբի հետ պայմանագրի երկարաձգումը։

«Ուրախ եմ, որ Էդին մնաց մեզ հետ: Նա մարմնավորում է լոնդոնյան ակումբի բոլոր արժեքները։

Մենք շատ գոհ ենք, որ նա երկարաձգել է պայմանագիրը «Արսենալի» հետ։ Այժմ մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը, իսկ Նկետիան պետք է շարունակի զարգացնել իր տաղանդը ու անհատական վարպետությունը»,- Արտետայի խոսքերն է մեջբերում «Արսենալի» պաշտոնական կայքը։