«Պորտուի» կիսապաշտպան Վիտինյան տեղափոխվում է ՊՍԺ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 22-ամյա ֆուտբոլիստը շուտով բուժզննում կանցնի ու պայմանագիր կկնքի փարիզյան ակումբի հետ։ Պորտուգալացի կիսապաշտպանը կլինի ՊՍԺ-ի նորանշանակ մարզական տնօրեն Լուիշ Կամպուշի առաջին ձեռքբերումը:
Նախորդ մրցաշրջանում Վիտինյան «Պորտուի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։