«Վեսթ Հեմը» դիտարկում է կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչին վարձավճարով այլ ակումբ բաց թողնելու հնարավորությունը, որպեսզի վերջինս ավելի շատ խաղային պրակտիկա ստանա:
Ինչպես հայտնում է Dalmatinski Portal-ը՝ 24-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված են «Հայդուկը» և «Տորինոն»:
Վլաշիչը «Վեսթ Հեմում» հանդես է գալիս 2021 թվականի օգոստոսից։ Նախորդ մրցաշրջանում խորվաթը «մրճահարների» կազմում անցկացրել է 31 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառ։