«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կարող է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվել 2024 թվականին։ Այս մասին հայտնում է Globo.com-ը՝ հղում անելով AS-ին։
Հիշեցնենք, որ այս ամռանը նորվեգացին «Սիթի» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից»: Չնայած դրան, ԶԼՄ-ները կարծում են, որ 2 տարի անց «Ռեալին» կհաջողվի պայմանագիր կնքել 21-ամյա ռմբարկուի հետ։
«Ռեալը» կարծում է, որ Հոլանդն իդեալական փոխարինող կլինի ֆրանսիացի Կարիմ Բենզեմային, ով այս տարվա դեկտեմբերին կդառնա 35 տարեկան։