«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Այաքսի» պաշտպան Ժուրյեն Տիմբերի ծառայություններով, հաղորդում է Goal-ը:
«Կարմիր սատանաների» նորանշանակ գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ցանկանում է իր թիմում տեսնել հոլանդացի ֆուտբոլիստին: Կենտրոնական և աջ պաշտպանի դիրքերում խաղացող Տիմբերին Տեն Հեգը քաջ ծանոթ է «Այաքսում» համատեղ աշխատանքից։
Սակայն 21-ամյա ֆուտբոլիստը հետաքրքրված չէ «Մանչեսթեր Յունայթեդ» տրանսֆերով: Նշվում է, որ պաշտպանը կհրաժարվի «ՄՅու» տեղափոխությունից, եթե այդպիսի առաջարկ ստանա: