Մադրիդի «Ռեալը» կերկարաձգի պայմանագիրը Կարիմ Բենզեմայի հետ և չի շտապում նոր հարձակվողի հրավիրել։
Ինչպես հայտնում է Marca-ն՝ «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը և թիմի մարզիչ Կառլո Անչելոտտին Բենզեմային համարում են անձեռնմխելի։ Վերջինիս գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ, սակայն «Ռեալի» ղեկավարները համոզված են, որ ֆրանսիացին թիմում կխաղա առնվազն ևս 2 մրցաշրջան։
Հաղորդվում է, որ 34-ամյա ֆուտբոլիստի հետ նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2024 թվականը:
Նախորդ մրցաշրջանում հարձակվողը «Ռեալի» կազմում անցկացրած 46 խաղում խփել է 44 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում բոլոր մրցաշարերում։