Ժոան Լապորտան խոսել է Գավիի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է թիմի կիսապաշտպան Գավիի հետ պայմանագրի երկարաձգման իրավիճակի մասին։

Ավելի վաղ կատալոնական ակումբը 17-ամյա ֆուտբոլիստին առաջարկել էր 5 տարվա պայմանագիր, որը ներառում է 1 միլիարդ եվրո հրաժարագին։

«Մենք շատ մոտ ենք Գավիի հետ պայմանագիրը երկարաձգելուն: Բանակցությունները վերջնական փուլում են»,- Լապորտային է ցիտում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր Telegram ալիքում։

Ավարտված մրցաշրջանում Գավին «Բարսայի» կազմում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։