Անտոնիո Կոնտեն ցանկանում է թիմ հրավիրել արգենտինացի ռմբարկուին

«Թոթենհեմը» պատրաստ է «Ինտերին» 90 միլիոն եվրո առաջարկել հարձակվող Լաուտարո Մարտինեսի համար։ Այս մասին հայտնում է Sportitalia-ն։

Աղբյուրի համաձայն՝ «խցանների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, ով միլանյան ակումբը մարզել է 2019-2021 թվականներին, ցանկանում է կրկին աշխատել Լաուտարոյի հետ։ Սակայն «Ինտերը» մտադիր չէ բաց թողնել իր առանցքային հարձակվողին։ Անձամբ արգենտինացին ևս հունիսի սկզբին ասել էր, որ ցանկանում է մնալ Միլանում։

24-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը, ներառում է 105 միլիոն եվրոյի չափով հրաժարագին։ Նախորդ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում 49 հանդիպում է անցկացրել «Ինտերի» կազմում՝ դառնալով 25 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։