«Յուվենտուսը» վերջնական որոշում է կայացրել Ալվարո Մորատայի վերաբերյալ

Ալվարո Մորատան կլքի «Յուվենտուսը» հայտնում է իտալացի  լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ ինսայդերի՝ 29-ամյա հարձակվողը վարձակալության ժամկետի ավարտից հետո կվերադառնա «Ատլետիկո»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իտալական ակումբի ղեկավարությունը Մորատայի համար 20 մլն եվրո է առաջարկել, սակայն «Ատլետիկոն» ցանկացել է ավելին։

Տեղեկացրել ենք, նաև որ իսպանացին Ալվարո Մորատան մերժել է ԱՊԼ-ի միանգամից երկու ակումբի առաջարկ