Թոմաս Ստրակոշա. «Ինձ համար մեծ պատիվ է լինել այնպիսի բարձրակարգ ակումբի հետաքրքրության ոլորտում, ինչպիսին «Չելսին» է»

«Լացիոյի» դարպասապահ Թոմաս Ստրակոշան, ում պայմանագիրը հռոմեական ակումբի հետ ավարտվում է ամռանը, արձագանքել է իր նկատմամբ «Չելսիի» հետաքրքրության մասին լուրերին։

«Ինձ համար մեծ պատիվ է լինել այնպիսի բարձրակարգ ակումբի հետաքրքրության ոլորտում, ինչպիսին «Չելսին» է։

Սա երազ է։ Ես մանկուց երազել եմ Պրեմիեր Լիգայում խաղալու մասին»,- ասել է Ստրակոշան լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյին տված հարցազրույցում։

Նախորդ մրցաշրջանում 27-ամյա դարպասապահը «Լացիոյի» կազմում անցկացրած 31 խաղում 36 գոլ է բաց թողել: