«Բավարիայի» կիսապաշտպան Մարկ Ռոկան վաղը բուժզննում կանցնի նոր ակումբի համար

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Մարկ Ռոկան մոտ է «Լիդս» տեղափոխվելուն, հայտնում է Sky Sports-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի տեղեկություններով՝ վաղը՝ հունիսի 17-ին, 25-ամյա իսպանացին բուժզննում կանցնի տրանսֆերն ավարտելու համար։

Ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխությունը գնահատվում է 17 միլիոն եվրո, ներառյալ բոնուսները: Ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի մինչև 2026 թվականի հունիսի վերջ։

2021/22 մրցաշրջանում Ռոկան «Բավարիայի» կազմում մասնակցել է 13 հանդիպման և գոլ չի խփել։ Transfermarkt.com պորտալը կիսապաշտպանի արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։