«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն մերժել է «ռոսոներիների» հետ պայմանագիրը երկարաձգելու նոր առաջարկը, հայտնում է La Stampa-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբը 23-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է նոր պայմանագիր՝ մինչև 2026 թվականը՝ աշխատավարձի զգալի բարձրացմամբ, սակայն հարձակվողն ու նրա շրջապատը մերժել են։ Նշվում է, որ Լեաուն ակումբից պահանջում է 8մլն աշխատավարձ, որը ակունբը չի ցանկանում վճարել:
Նախորդ մրցաշրջանում պորտուգալացին «Միլանի» կազմում անցկացրած 42 խաղում դարձել է 14 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։