«Չելսին» տրանսֆերային փոխանակում կառաջակի «Յուվենտուսին»

«Չելսին» հետաքրքրված է «Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Մերիխ Դեմիրալի ծառայություններով։

Ինչպես հայտնում է CalcioMercatoWeb-ը, ակումբը պատրաստ է կիսապաշտպան Ժորժինյոյին փոխանակել 24-ամյա Դեմիրալի հետ։

Անցած մրցաշրջանը թուրք պաշտպանը վարձավճարով անցկացրել է «Ատալանտայում»:

Դեմիրալը «Ատալանտայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։

Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 25 միլիոն եվրո: