Ժյուլ Կունդեն տեղեկացրել է «Սևիլիայի» ղեկավարներին, որ ցանկանում է տեղափոխվել իսպանական գրանդ ակումբ

«Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեն ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա», հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ 23-ամյա ֆրանսիացին դադարեցրել է բանակցությունները «Չելսիի» և «Նյուքասլի» հետ, իսկ «Սևիլիայի» ղեկավարությանը հայտնել է, որ ցանկանում է տեղափոխվել կատալոնական ակումբ։

Նշվում է, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին նախագահ Ժոան Լապորտին ասել է, որ ցանկանում է պաշտպանին տեսնել ակումբում։

«Բարսելոնան» Կունդեի համար առաջնահերթ տարբերակ է. Կատալոնական ակումբը գիտի, որ «Սևիլիան» պատրաստ է վաճառել պաշտպանին 65-70 միլիոն եվրոյով, և կփորձի ավարտին հասցնել տրանսֆերը։