«Ռոման» և Ջանլուկա Մանչինին բանակցություններ են վարում

«Ռոման» մտադիր է երկարաձգել պայմանագիրը պաշտպան Ջանլուկա Մանչինիի հետ, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի տեղեկություններով՝ 26-ամյա իտալացին հռոմեացիների հետ նոր պայմանագիր կկնքի մինչև 2027 թվականը՝ տարեկան 2,8 միլիոն եվրո աշխատավարձով։

Մանչինին «Ռոմայում» հանդես է գալիս 2019 թվականի հուլիսից։ 2021/22 մրցաշրջանում ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրած 46 խաղում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։