Վինիսիուս Ժունիորը և Մադրիդի «Ռեալը» կշարունակեն համագործակցությունը

Բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը երկարաձգել է պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ակումբը նախատեսում էր երկարաձգել Վինիսիուսի հետ պայմանագիրը մինչև 2028 թվականը, սակայն անձամբ Վինիսիուսը, համոզել է «սերուցքայինների» ղեկավարությանը մի փոքր կրճատել պայմանագրի ժամկետը։Պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը:

Նախորդ մրցաշրջանում 21-ամյա բրազիլացին անցկացրել է 52 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ: