«Լիվերպուլը» հայտարարել է «Բենֆիկայի» հարձակվող Դարվին Նունյեսի հետ պայմանագիր կնքելու մասին։
Ուրուգվայցի հարձակվողը երկարաժամկետ պայմանագիր է կնքել ակումբի հետ, հայտնում է մերսիսայդցիների պաշտոնական կայքը։
Նունյեսն իր վերջին երկու մրցաշրջաններն անցկացրել է «Բենֆիկայի» կազմում, որտեղ բոլոր մրցաշարերում 85 խաղում խփել է 48 գոլ։
