Միլանի «Ինտերի» պաշտպան Դենզել Դումֆրիսը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», քանի որ ցանկանում է աշխատել «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ։
Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ «Ներաձուրիները» պատրաստ են բաժանվել հոլանդացի ֆուտբոլիստից ոչ պակաս, քան 30 միլիոն եվրոյի դիմաց «Մանչեսթեր Յունայթեդի» դիրքորոշումը այս տրանսֆերի վերաբերյալ դեռևս հայտնի չէ։
Հոլանդիայի հավաքականի կազմում նա անցկացրել է 34 խաղ և խփել 5 գոլ։