«Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը մեկնաբանել է «Այաքսի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխի տեղափոխությունը։
«Ռայան Գրավենբերխը շատ բան կտա մեր թիմին: Նա Եվրոպայի լավագույն տաղանդներից մեկն է, ունի հիանալի տեխնիկա, միշտ լուծումներ է գտնում ամենափոքր տարածություններում, շատ դինամիկ է ու վտանգավոր դարպասի մոտ։
Այն փաստը, որ նա ընտրեց «Բավարիան», ցույց է տալիս, որ նա համոզված է մեր ակումբում և մեր ունեցած հնարավորություններում։ Մենք սիրում ենք այս մտածելակերպով ֆուտբոլիստներին»,- Սալիհամիջիչի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» պաշտոնական կայքը։