Հայտնի է դարձել գումարի չափը, որը «Բավարիան» պատրաստ է վճարել «Լիվերպուլին» հարձակվող Սադիո Մանեի տրանսֆերի համար։
Ինչպես հայտնում է Sky Sport Deutschland-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը՝ բանակցությունները դեռ շարունակվում են, բայց ի վերջո կողմերը պետք է պայմանավորվեն 30-40 միլիոն եվրո գումարի շուրջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մյունխենցիները գրեթե համաձայնության են եկել սենեգալցի հարձակվողի հետ անձնական պայմանագրի շուրջ։ Անձամբ Մանեն նույնպես ցանկանում է տեղափոխվել «Բավարիա»։