Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է Ազգերի Լիգայի՝ Գերմանիայի ընտրանու դեմ առաջիկա հանդիպման մասին:
«Ցավոք սրտի, ֆուտբոլում երբեմն ստիպված ես լինում պարտվել, և ոչ ոք գոհ չի լինում: Սակայն հիմա թիմի գործերը շատ ավելի լավ են ընթանում: Առաջիկա հանդիպումը հեշտ չի լինելու, բայց մենք դրական ազդակներ ենք ստացել երիտասարդ ֆուտբոլիստներից, ովքեր նախկինում երբեք միասին չեն խաղացել։
Միշտ էլ բարելավվելու տեղ կա, քանի որ մենք ցանկանում ենք դառնալ այնպիսի ուժեղ թիմ, ինչպիսին այն թիմն է, որը հաղթել է Եվրոպայի առաջնությունում։ Այժմ մակարդակը նույնը չէ, շատ աշխատանք կա անելու»,- Մանչինիի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն: