«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կատալոնական ակումբի պաշտպան Ժերար Պիկեին հայտնել է, որ նրան չի տեսնում թիմի՝ հաջորդ մրցաշրջանի համար մեկնարկային կազմում։ Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 35-ամյա ֆուտբոլիստի և մարզչի հանդիպումը տեղի է ունեցել երկու շաբաթ առաջ։ Չավին Պիկեին հասկացրել է, որ իր հետ հույսեր չի կապում «բարձր աշխատավարձի, մշտական վնասվածքների և այլ գործոնների պատճառով»: Պաշտպանը պատասխանել է, որ չի ցանկանում հեռանալ «Բարսելոնայից» և մտադիր է ապացուցել, որ պետք է թիմին։
Կատալան ֆուտբոլիստի և «Բարսայի» միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։