Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կիսվել է «Բարսելոնայի» ֆինանսական վիճակի մասին իր կարծիքով:
««Բարսելոնան» սնանկ չէ, այն փող աշխատելու մեքենա է: Այն ստիպված կլինի վաճառել ակտիվները, բայց չի սնանկացել:
CVC-ի (ներդրումային ընկերություն) հետ գործարքին միանալու հրատապ անհրաժեշտություն չկա: Դա կատալոնացիների միակ տարբերակը չէ:
«Բարսելոնան» աշխատում է իրավիճակի շտկման ուղղությամբ, և ես հուսով եմ, որ ամեն ինչ կստացվի, քանի որ մեզ դուր չի գալիս այն, ինչ տեղի է ունենում: Սակայն եթե ակումբը օգտագործի որոշակի լծակներ, ապա կկարողանա տրանսֆերներ իրականացնել»,- ասել է Տեբասը AS-ին: