Կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը բացատրել է, թե ինչու է որոշել կարիերան շարունակել «Բավարիայում», այլ ոչ թե «Մանչեսթեր Յունայթեդում»:
««Մանչեսթեր Յունայթեդը» շատ մեծ և հիանալի ակումբ է, բայց ես արդեն շատ լավ տպավորություն էի ստացել «Բավարիայից» և նրանց խոստում էի տվել:
Որոշումը կայացվեց բավականին արագ։ Հոկտեմբերին Ամստերդամի հյուրանոցներից մեկում ես հանդիպեցի «Բավարիայի» մարզիչ Յուլիան Նագելսմանին, մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչին և տեխնիկական տնօրեն Մարկո Նեպեին: Այն ծրագիրը, որը նրանք ինձ ներկայացրին, շատ խելամիտ տեսք ուներ։
Արդյոք ես պատրա՞ստ եմ Բունդեսլիգային: Դժվար հարց է, բայց ես միանշանակ այդպիսի զգացողություն ունեմ»,- ասել է Գրավենբերխը De Telegraaf-ին տված հարցազրույցում: