«Նապոլին» մերժել է «Արսենալի» 60 միլիոն եվրո արժողությամբ առաջարկը

«Նապոլին» հրաժարվել է հարձակվող Վիկտոր Օսիմհենին 60 միլիոն եվրոյի դիմաց վաճառել «Արսենալին», հայտնում է Il Mattino-ն:

Ըստ աղբյուրի՝ նեապոլիտանցիները ցանկանում են նիգերիացի ֆուտբոլիստի տրանսֆերի վաճառքից 100 մլն եվրո ստանալ։ Առայժմ ոչ մի պոտենցիալ գնորդ այդչափ գումար չի առաջարկել հարձակվողի համար։

Նախորդ մրցաշրջանում 23-ամյա Օսիմհենը «Նապոլիի» կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։