«Բրենթֆորդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը որոշել է հեռանալ ակումբից։
Լրագրող Ալֆրեդո Պեդուլլայի տեղեկություններով՝ դանիացին չի ցանկացել երկարաձգել թիմի հետ պայմանագիրը։ Գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։
«Մեղուները» պատրաստ են եղել կիսապաշտպանին դարձնել թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, սակայն նա որոշել է տեղափոխվել այլ ակումբ:
Ավելի վաղ նշվում էր, որ 30-ամյա Էրիկսենի նկատմամբ հետաքրքրություն են ցւոցաբերում «Մանչեսթեր Յունայթեդը», «Թոթենհեմը» և «Լեսթերը»: