Թոմաս Տուխելը ցանկանում է «Չելսիում» տեսնել ՊՍԺ-ի ֆուտբոլիստին

«Չելսին» հետաքրքրված է ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմիի ծառայություններով, հայտնում է Caught Offside-ը:

Աղբյուրի համաձայն՝ մարոկկացու տրանսֆերով հետաքրքրված է անձամբ «ազնվականների» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։ Սակայն Հակիմիի՝ «Չելսի» տեղափոխվելու հավանականությունը ցածր է գնահատվում։

23-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 65 միլիոն եվրո։