ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն և ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կայցելեն Հայաստան և կմասնակցեն ՀՖՖ 30-ամյակին նվիրված Ծովագյուղում կայանալիք միջոցառմանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
20×40 փոքր խաղադաշտում կկայանա ցուցադրական հանդիպում, որին կմասնակցեն Ֆերնանդո Իերոն, Դևիդ Ջեյմսը, Կախա Քալաձեն, Լևան Կոբիաշվիլին, Յուրա Մովսիսյանը, Ռոման Բերեզովսկին, Յուրի Ջորկաեֆը, Էդգար Մանուչարյանը, Ռազմիկ Գրիգորյանը և այլոք:
Հանդիպմանը կմասնակցեն նաև ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն և ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։