Ուկրաինայի ազգային հավաքականի վինգերը կարող է փոխարինել Սադիո Մանեին

Կիևի «Դինամոյի» և Ուկրաինայի ազգային հավաքականի վինգեր Վիկտոր Ցիգանկովը կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլում»։

Ինչպես հայտնում է Liverpool.com-ը, անգլիական ակումբը փոխարինող է փնտրում Սադիո Մանեին, ով այս ամառ կարող է հեռանալ թիմից:

Նշվում է, որ ուկրաինացին տպավորել է Յուրգեն Կլոպին Շոտլանդիայի, Ուելսի և Իռլանդիայի դեմ ազգային հավաքականի վերջին հանդիպումներում:

Ցիգանկովի պայմանագիրը «Դինամոյի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։ Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է ՈւՊԼ-ի 18 հանդիպման, դարձել 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։