ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ վաղը Երևանում կայանալիք Ազգերի Լիգայի Բ դիվիզիոնի առաջին ենթախմբի 4-րդ տուրի Հայաստան – Շոտլանդիա հանդիպումը կսպասարկի Չեռնոգորական մրցավարական անձնակազմը։
Հանդիպման գլխավոր մրցավարը կլինի 41-ամյա Նիկոլա Դաբանովիչը, ում կօգնեն Միլովան Ջուկիչը և Վլադան Տոդորովիչը։ 4-րդ պաշտոնյան կլինի Միլոշ Բոշկովիչը։