«Սևիլիայի» հարձակվող Լյուկ դե Յոնգը, ով վարձավճարով հանդես է գալիս «Բարսելոնայում» կարող է կարիերան շարունակել Մեքսիկայի առաջնությունում, գրում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանական ակումբը բանակցություններ է վարում մեքսիկական «Տոլուկայի» հետ 31-ամյա հոլանդացի ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։
Նախորդ մրցաշրջանը ֆուտբոլիստը վարձավճարով անցկացրել է «Բարսելոնայում»: Կատալոնացիների կազմում նա անցկացրել է 21 հանդիպում և դարձել 6 գոլի հեղինակ։