Ֆրենկի դե Յոնգը փոխել է դիրքորոշումը իր ապագայի վերաբերյալ

«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին ձեռք բերելուն: 25-ամյա կիսապաշտպանը, դեմ չէ գործարքի իրականացմանը հայտնում է The Athletic-ը:

«Մանչեսթեր Յունայթեդը» ֆուտբոլիստի համար առաջարկել է 60 միլիոն եվրո։ Բոնուսային վճարումները նույնպես կարող են աճել մինչև 10 մլն. «Բարսան» հրաժարվել է այս տարբերակից, սակայն ակումբները շարունակում են բանակցությունները։

Նախորդ մրցաշրջանում Դե Յոնգը բոլոր մրցաշարերում կատալոնացիների կազմում անցկացրած 46 խաղում դարձել է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Կիսապաշտպանի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։