Զինեդին Զիդանը հրաժարվել է գլխավորել ՊՍԺ-ն։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է լրագրող Ռոմեն Մոլինան։
Նշվում է, որ ֆրանսիացի մասնագետն այս շաբաթ հանդիպել է փարիզցիների ներկայացուցիչների հետ, սակայն մերժել է նրանց առաջարկը։
Այնուամենայնիվ, ՊՍԺ-ի ղեկավարությունը պնդում է, որպեսզի ակումբը կենտրոնանա 49-ամյա մասնագետի թեկնածության վրա, իսկ ձախողման դեպքում մարզական տնօրենը կանցնի «Նիսի» գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեին հրավիրելու տարբերակին ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զիդանը մոտ է ՊՍԺ-ն գլխավորելուն: